Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

«ԿԵՍԱ՛Ր, ԼԱՉԱՌՈՒԹՅՈՒՆ ՄԻ ԱՐԱ, ԿԳԱՄ ԿԵՍԱՐՅԱՆ ԿԱՆԵՄ»

«ԿԵՍԱ՛Ր, ԼԱՉԱՌՈՒԹՅՈՒՆ ՄԻ ԱՐԱ, ԿԳԱՄ ԿԵՍԱՐՅԱՆ ԿԱՆԵՄ»
10.02.2012 | 00:00

Անհայտ ծագման այդ պատգամավորին ոչ ոք չէր իմանա, եթե չլիներ շատ նուրբ մի հանգամանք, որով էլ պառլամենտարիզմի նորօրյա պատմության մեջ նոր «խոսք» ասվեց. պատգամավորի դոշին ադամանդներով պատված ՕԵԿ նշանն էր: Էս քիչ էր, նրա մասին խորհրդարանի միջանցքներում սկսեցին զվարճալի պատմություններ շրջել, թե ինչպես է ծիրան վիճակում ամեն անգամ հայտնվում Արթուր Բաղդասարյանի կողքին (հիմնականում ՕԵԿ միջոցառումների ժամանակ ու անվերջ խնդրում նրան` իրեն բանի տեղ դնել-դնել իրեն բանի տեղ։ Ասում են` մի անգամ այնքան է զզվեցնում, որ Արմեն Երիցյանը մոտենում ու գոռալով ասում է` բանի տե՛ղ ենք դնում… գնա՛, նստիր էն աթոռին):
Կարելի էր մոռանալ այս պատմությունները, եթե օրերս նա նոր «հայտնություն» չապրեր, ու այս անգամ էլ այլ կուսակցություններին չասեր` ինձ բանի տեղ դրեք:
Հիշենք` մեկն էլ կար, որ ճակատին ՕԵԿ էր գրել, գնացել եկեղեցի, սույն ճակատը երեք անգամ խփել էր գետնին ու երդվել` չի դավաճանելու, երբեք, ՕԵԿ-ին, հետո մոռացել, թե ինչ է ասել Աստծո տաճարում, վազվզել, մտել էր մեկ այլ կուսակցություն:
Հիմա` էս մեկը, որին ամեն անգամ խորհրդարանում հանդիպելիս նայում ու ակամա հարցնում էիր` է՞ս ով է. հետո դոշի շողշողանքը տեսնելով` հրճվում էիր իր գոյության վրա:
Եվ ուրեմն. պառլամենտի համար էս թարս օրերին, երբ բոլորի գլուխը խառն էր ԲՀԿ բոյկոտիզմով, Սամվել Բալասանյանը մի կողմ թողել բոյկոտի հարայ-հրոցը (ստուգաբանեք սույն ազգանունը` Բալասանյան նշանակում է «որդի» և «աշակերտ») ու բուդդիստական «սան-աստիճան» էր, դու մի ասա, տալիս սույն «ադամանդակրին»:
Ասում են` իր սանին նա տարել է յուր սենյակ (չար լեզուներն ասում են` գարեջրից ազատ ժամերին Բալասանյանը զբաղվում է հույժ ստեղծագործ աշխատանքով. խորհրդարանական յուր արվեստանոցում նա խառնում է գույներն իրար, այդ գույներով ճակատին գրում, ջնջում, նորից գրում ու ջնջում կուսակցությունների անունները, նայում` որն է ամենալավը, հետո էլ սան է ման գալիս իր փորձը նրանց փոխանցելու), և ուրեմն` այնտեղ է տանում յուր սանին` Գագիկ Բաղդասարյանին (չէ, չենք ասում, աչքը նրա ադամանդների վրա էր), ջնջում է այս Բաղդասարյանի ճակատից ՕԵԿ-ը և այդ Գագիկի ճակատին գրում է` ԲՀԿ, մեկընդմիշտ դարձնելով Օսկանյանից քաղաքական անվանված, բայց չքաղաքականացված սույն կուսակցությունը որբերի ու պատեհապաշտների, իսկ իրականում ՕԵԿ-ից փախած-աբիժնիկների ապաստարան (բարև, տիկին Թամար, ո՞ւր կգնաք դուք այս ամառ. կլինե՞ք ԲՀԿ համամասնական «համար»):
Նախորդ օրը, ասում են, Բալասանյանը և նրա օգնական, նույնպես ՕԵԿ-ից գաղթած Գեղամ Գասպարյանը սույն Գագիկ Բաղդասարյանին ներկայացրել են Գագիկ Ծառուկյանին` ԲՀԿ-ացնելու, բանի տեղ դնելու համար:
Դրե՞լ են: Բա ուրիշ ո՞նց:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1426

Մեկնաբանություններ